ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Լուծման փորձ են անում»

«Լուծման փորձ են անում»
15.03.2025 | 06:36

Կապիտուլյացիոն կառավարության արտաքին գործերի կառավարիչ Արարատ Միրզոյանը, խորհդարանում մուննաթ է եկել ընդդիմության վրա՝ ասելով հետևյալը․

«Երեկվա ցայտնոտը և իրարանցումը պայմանավորված էին նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում բերել ենք՝ մի քիչ լավ, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ այս կողմ, մի քիչ՝ այն կողմ, կարող էր ավելի լավը լինել: Բայց մենք լուծման փորձ ենք անում»:

Խոսքն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին է։

Տարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկել։

Դա նշանակում է, որ եթե Հայաստանի կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան՝ իրենք ընդամենը դեմ չեն։ Չմոռանանք, որ այդ ողջյունները վերաբերում են նաև Ադրբեջանին, ով արտաքին հարաբերություններում շատ ակտիվ աշխատում է ընդդեմ Հայաստանի։

Թե ի՞նչ է նշանակում կրկնակապիտուլյացիայի հեղինակների կարծիքով «լուծման փորձ անելը» մենք տեսել ենք Արցախն ամբողջությամբ հանձնելու օրինակով, տեսել ենք ՀՀ սահմանների սահմանազատման գործընթացում, տեսնում ենք Բաքվում գտնվող գերիների դեմ հակահայկական դատ բացելու օրինակով, տեսնում ենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու օրինակով և այսպես շարունակ։

«Մի քիչ լավ, մի քիչ վատ» լուծումներից խոսող Արարատ Միրզոյանը թող հրապարակի Ադրբեջանի հետ բանակցած համաձայնագրի ամբողջական տեքստը, և մարդիկ կորոշեն, թե հերթական անգամ ինչպիսի աղետալի լուծումներ են բերել Հայ Ժողովրդի համար։

Կամ գուցե հայ ժողովուրդը ևս ողջունի իր երկրի ստանձնելիք նոր պրոբլեմները։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ